galatv.am-ը գրում է, որ այսօր ՀՀԿ-ի կենտրոնական գրասենյակի մոտ, լրագրողները սպասում էին ՀՀԿ գործադիր մարմնի նիստի ավարտին, որպեսզի տեղեկանային, թե ինչ հարցեր են քննարկվել ՀՀԿ նիստի ժամանակ:
Ուղիղ մեկ ժամ սպասելուց հետո գրասենյակի աշխատակիցներից մեկը տեղեկացրել է, որ «Գալուստ Գրիգորիչը չի ցանկանում մտնել լրագրողների համար նախատեսված սենյակ», այլ պահանջում է, որ լրագրողները դուրս գան սենյակից և իրեն սպասեն ՀՀԿ շենքի դիմաց, որտեղ և ինքը կպատասխանի լրագրողների հարցերին:
Լրագրողները, սակայն, որոշել են բոյկոտել Գալուստ Սահակյանի հետ հանդիպումը և դուրս չեն եկել: Նիստի ավարտից հետո ՀՀԿ-ականները առանց հարցերի պատասխանելու հեռացել են: