Երեկ Բաղրամյան 26-ում տեղի է ունեցել փակ հանդիպում Սերժ Սարգսյանի և ԶԼՄ-ների մի քանի ներկայացուցիչների հետ: Հանդիպմանը մասնակցել են մոտ 20 լրատվամիջոցների ներկայացուցիչներ:
Ըստ ասեկոսեների, Սերժ Սարգսյանի հետ հանդիպմանը քննարկվել են տարբեր թեմաներ` երկրի ներքին և արտաքին քաղաքականության, տնտեսական, սոցիալ-հասարակական խնդիրների վերաբերյալ:
Hayeli.am –ն, անդրադառնալով փակ հանդիպմանը, նշել էր, որ բարձրացվել է նաև Աղվան Հովսեփյանի` դատախազի պաշտոնից ազատվելու մասին հարցը, ինչը հաստատել էր ՀՀ նախագահը: Իսկ տրանսպորտի թանկացման հարցին Սերժ Սարգսյանը վրդովմունքով էր պատասխանել, նշելով, թե թանկացումն անխուսափելի է:
Հանդիպման հավանական մասնակիցների` համացանցում հայտնված անունները տեսնելուց հետո, Asekose.am-ը հարցումներ է արել. Լրագրողները չեն ժխտել մասնակցության փաստը , սակայն հրաժարվել են որևէ մեկնաբանություն տալ` չխախտելով փակ հանդիպման կանոնները: