ԱԺ-ում քվեարկության դրվեց դեկտեմբերի 2-ին Երևանում ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի առուվաճառքի և հետագա գործունեության պայմանների մասին» համաձայնագիրը:
Պատգամավոր Զարուհի Փոստանջյանը հավաքել էր ՀՀԿ-ական պատգամավորների գրանցման քարտերը և վերջիններս հայտարարված 20 րոպե ընդմիջում հետո չէին կարողանում մասնակցել քվեարկություններին: Ընտրվեց քվեարկության այլ տարբերակ, հաշվեցին նրանց, ովքեր կողմ էին և նրանց, ովքեր դեմ էին:
Քվեարկությանը մասնակցեցին միայն ՀՀԿ-ականները, քանի որ ընդդիմության ներկայացուցիչները լքեցին դահլիճը:
Գազի վերաբերյալ երեք համաձայնագրերին էլ, ըստ Հովիկ Աբրահամյանի հաշվարկի և հայտարարության, 77 կողմ քվե են ստացել:
Նշենք, որ ընդդիմության ներկայացուցիչների` դահլիճը լքելուց հետո բոյկոտում էին լրագրողները` հարվածելով ապակիներին: