▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Լրիվ էշի տեղ դնել մարդկանց պետք չէ

Որոշ "կառկառուն" վերլուծաբաններն այս օրերին կռկռալով կրկնում են, որ "հայ ժողովուրդն ի վիճակի չէ ոտքի կանգնել սոցիալական, բնապահպանական, մարդու իրավունքների եւ այլ քաղաքական խնդիրներով": Գալուստսահակյանական տեսությանը լիովին համապատասխանող այս մոտեցումը նշանակում է, որ միայն ֆիզիկական վտանգը կարող է մեզ ոտքի կանգնեցնել: Այսինքն' հայ ժողովուրդը քնած մի ցեղ է, որն արդնանում է միայն մորթվելու պահին, այն էլ ոչ միշտ: Սա հատկապես հետաքրքիր է հնչում այսօր, երբ ուկրաինացիք հազարներով, ջահել-ահելներով, տերտերներով եւ ուսանողներով դիմադրում են հանուն սեփական արժանապատվության:

Նման "վերլուծությունների" միտումը պարզ է' հանկարց հայերն այսօր էլ ոտքի չկանգնեն, ինչպես 1996, 2003-2004, ու հենց 2013 թվի փետրվար-մարտ-ապրիլին: Կամ նույն այս տարվա հուլիսին' տրանսպորտի թանկացման պատճառով: Ինչ է' սա սոցիալական, մարդու իրավունքների ու արժանապատվության պայքար չեր? Հասկացանք' ազնվություն ու արժանապատվություն չունենալով, "մասնագետներն" ազգի մեջ էլ նման բան չեն տեսնում: Բայց լռիվ էշի տեղ դնել մարդկանց պետք չէ:

 

Տիգրան Խզմալյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее