▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ԼՂ հակամարտությունն ուժային լուծում չունի, Մոսկվան չի կիսում Անկարայի տեսակետն այս հարցում. Զախարովա

Ռուսաստանն օգտագործում է ունեցած բոլոր հնարավորությունները, որպեսզի Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերը նստեն բանակցությունների սեղանի շուրջ և կարգավորեն իրավիճակը քաղաքական-դիվանագիտական ​​ձևով:

Այս մասին երկուշաբթի օրը «Эхо Москвы» ռադիոկայանին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան` պատասխանելով հարցին, թե Ռուսաստանն արդյոք պլանավորում է  ավելի ակտիվ դեր խաղալ Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ ստեղծված իրավիճակում ՝ Շուշիի գրավման մասին Ադրբեջանի հայտարարություններից հետո:

Զախարովան նաև նշել է, որ ԼՂ հակամարտությունն ուժային լուծում չունի, Մոսկվան չի կիսում Անկարայի տեսակետն այս հարցում:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее