▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ԼՂ հարցում անակնկալներ չեն լինի. ՌԴ ԱԳՆ

 Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան` ի պատասխան այն հարցի, թե արդյոք բանակցությունների փակ լինելու հանգամանքը կարող է բերել Հայաստանի և Ադրբեջանի հասարակությունների համար անակնկալ արդյունքների, ասել է. 

«Լեռնային Ղարաբաղի հակամարտության բանակցություններին մասնակցում են երկու երկրների ղեկավարությունների, իսկ դրանց մասին տեղյալ են նաև երկրների փորձագիտական հանրությունները, ուստի որևէ անակնկալ չի կարող լինել:

Հիմա ընթանում են ակտիվ բանակցություններ: Դա երկար գործընթաց է: Վտանգը բանակցային գործընթացի խախտման մեջ է: Հիմա շատ կարևոր պահ է: Մենք եղանք Երևանում և Բաքվում, մարդիկ մեզ մոտենում էին փողոցում, կիսվում իրենց մտահոգություններով և ասում, որ չեն ցանկանում արյունահեղության շարունակություն, զոհեր: Հենց դա էլ մեր նպատակն է»,- նշել է Զախարովան` հավելելով, որ վտանգավոր կարող է լինել այն իրավիճակը, երբ բանակցություններն ավարտվեն անարդյունք:

Անդրադառնալով կարգավորման գործընթացի վրա թուրքական հնարավոր ազդեցության մասին ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը նշել է. «Այս հարցի պատասխանը շատ պարզ է: Ցանկացած կառուցողական աջակցություն կօժանդակի Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее