▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«ԼՂՀ-ն «լուծարելու» փաստաթուղթը հայրենակիցներին փրկելու միակ միջոցն էր». Սամվել Շահրամանյանը՝ #LeFigaro-ին

Ես հասկանում էի, որ ԼՂՀ-ն «լուծարելու» փաստաթուղթն անօրինական էր, բայց դա հայրենակիցներին փրկելու միակ միջոցն էր, հայտարարել է Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը՝ ֆրանսիական Le Figaro պարբերականին տված հարցազրույցում անդրադառնալով 2023-ի սեպտեմբերի 28-ի իր հրամանագրին Արցախի Հանրապետությոնը լուծարելու մասին։
«Ուժերի անհավասարության պատճառով մենք դիմադրություն ցույց տալու հնարավորություն չունեինք, դրա համար էլ շատ արագ կապ հաստատեցինք ադրբեջանցիների հետ, որպեսզի քաղաքացիական բնակչությունը հնարավորինս ազատ լինի մարտական գործողություններից։

Տասներկու ժամ տևած բանակցություններից հետո մենք վերջ դրեցինք մարտական գործողություններին։ Արդեն հաջորդ օրը Արցախի քաղաքացիները խնդրել են տարհանվել Հայաստան՝ վախենալով զավթիչների կողմից զանգվածային սպանություններից։ Այսպիսով, մենք սկսեցինք բանակցությունների երկրորդ փուլը, որպեսզի նրանց տարհանումը հնարավորինս սահուն անցնի»,- Sputnik Արմենիայի փոխանցմամբ՝ ասել է նա:
Շահրամանյանը նշել է, որ Արցախում շարունակում է մնալ 10-11 մարդ․ հիվանդ կամ հաշմանդամություն ունեցող մարդիկ են, որոնք չեն կարողանում ազատ տեղաշարժվել և չթողնել հարազատների գերեզմանները։

***

Լրագրող Թաթուլ Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Թարմ ուղեղով՝ լեղի սուրճի հետ
Շահրամանյանն ասել է՝ Արցախի Հանրապետությունը լուծարելու որոշում է ստորագրել, որպեսզի փրկի 120 հազար մարդու կյանք:
Նիկոլն ասել է՝ նոյեմբերի 9-ն է ստորագրել, փրկելով 30 հազար զինվորի կյանք:
Սերժն ասել է՝ պատրաստ էի դավաճանի պիտակ կրել, միայն թե Արցախի հարցը լուծվեր...
Ամբողջ խնդիրն այն է, որ նրանցից ամեն մեկը՝ պլյուս Քոչարյանն ու իր թիմը, ամեն ինչ արել են կամ 1998-ից ի վեր ոչինչ չեն արել, որպեսզի միակ ելքը մնա Արցախի հայաթափումը:
Թ. Հ.
Կապան, 28 մարտի, 2024թ»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее