Մարոկկոյում ավարտված աշխարհի ակումբային առաջնության եզրափակիչում Չեմպիոնների լիգայի գավաթակիր իսպանական Մադրիդի «Ռեալ»-ը 2 անպատասխան գնդակ ուղարկելով արգենտինական «Սան Լորենցո»-ի դարպասը, նվաճեց մոլորակի ուժեղագույն ակումբի տիտղոսը:
Հանդիպման 37-րդ րոպեին հաշիվը բացել է Սերխիո Ռամոսը, իսկ 51-րդ րոպեին Գարեթ Բեյլը կրկնապատկել է իր թիմի առավելությունը: