▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մահացել է «Արարատ 73»-ի ֆուտբոլիստ Սուրեն Մարտիրոսյանը

Կյանքից հեռացել է «Արարատ 73»-ի լեգենդար ֆուտբոլիստ Սուրեն Մարտիրոսյանը:

Այս մասին հայտնում է ՀՖՖ-ն՝ նշելով, որ 70 տարեկան հասակում կյանքից հեռացել է լեգենդար ֆուտբոլիստ, ԽՍՀՄ սպորտի վարպետ Սուրեն Մարտիրոսյանը, ում անունն անմիջականորեն կապված է հայկական ֆուտբոլի նշանավոր էջերի հետ:

/filemanager/uploads/Suren_Martirosyan.jpg

Որպես ֆուտբոլիստ՝ Սուրեն Մարտիրոսյանը մեծ դերակատարություն է ունեցել 70-ական թվականների հայկական ֆուտբոլում՝ իր հրաշալի խաղով ուրախության բազմաթիվ պահեր պարգևելով աշխարհասփյուռ հայությանը: 2019 թվականի հունիսին Սուրեն Մարտիրոսյանին շնորհվել է ՀՖՖ ոսկե հուշամեդալ՝ հայկական ֆուտբոլում ունեցած մեծ ավանդի համար:

Սուրեն Մարտիրոսյանի հոգեհանգստի արարողությունը կկայանա վաղը՝ դեկտեմբերի 10-ին՝ ժամը 18:00-ին՝ Նոր Նորքի 5-րդ զանգվածի Սուրբ Սարգիս եկեղեցում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее