Փարիզում, 93 տարեկան հասակում մահացել է ֆրանսահայ մեծ նկարիչ Ժանսեմը:
Ժանսեմի ստեղծագործության թեման սկիզբ է առնում իր մանկության հիշատակներից` մայր ժողովրդի մեծ արհավիրքից։
Ֆրանսիական տեսաբանությունը Ժանսեմին բնութագրել է իբրև միզերաբլիստ` թշվառների նկարիչ։
Ժանսեմն առաջին անգամ Հայաստան է այցելել 1973-ին։
2001-ին Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռ. Քոչարյանի հրավերով Ժանսեմը կրկին այցելել է Հայաստան և 2000-2001թթ. ընթացքում իր վրձնած «Եղեռն» շարքը` բաղկացած 34 կտավներից նվիրեց Հայոց ցեղասպանության թանգարանին։
Ժանսեմը հոյակապ ձևավորումներ է տվել տասնյակ գրքերի, մասնավորապես Կամյուի, Բոդլերի, Լորկաի, Սերվանտեսի և այլ մեծանուն գրողների գրքեր:
Նկարչի աշխատանքները զարդարում են աշխարհի բազմաթիվ թանգարանները:
Ժանսեմը ունեցել է տասնյակ անհատական ցուցահանդեսներ՝ Փարիզում, Նյու-Յորքում, Չիկագոյում, Լոնդոնում, Տոկիոյում, Հռոմում, Բրյուսելում, Լոզաննում, Բեյրությում և այլ քաղաքներում: Ֆրանսիական արվեստի ցուցահանդեսի շրջանակներում, նրա կտավները ցուցադրվել են նաև Մոսկվայում: Ժանսեմի բազմաթիվ աշխատանքներ ցուցադրված են Լուվրում, Ճապոնիայի ժամանակակից արվեստների թանգարաններում, Եվրոպայի և ԱՄՆ-ի մի շարք թանգարաններում և անձնական հավաքածուներում: