ԱՄՆ-ում 62 տարեկան հասակում մահացել է Օլիմպիական խաղերի, Աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն, ծանրորդ Յուրի Վարդանյանը:

Քննարկվում է Յուրի Վարդանյանի մարմինը Հայաստան տեղափոխելու հարցը:
Յուրի Վարդանյանը 7 անգամ դարձել է աշխարհի, 5 անգամ եվրոպայի, 4 անգամ Խորհրդային Միության ու նաև 1980 թվականին՝ օլիմպիական չեմպիոն։ Այդ առաջնություններում նա սահմանել է 43 համաշխարհային ռեկորդ, նվաճել 111 ոսկե մեդալ։
2014 թ. հունիսի 24-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել էր Վրաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան:
Asekose.am-ը ցավակցում է Յուրի Վարդանյանի հարազատներին:


