Հունիսի 3-ին` 74 տարեկան հասակում մահացել է լեգենդար բռնցքամարտիկՄուհամեդ Ալին(Կասիուս Կլեյ):
Մուհամեդ Ալին երկար տարիներ տառապում է Պարկինսոնի հիվանդությունից: Հանրության շրջանում նա վերջին անգամ հայտնվել է այս տարվա ապրիլին Արիզոնայում տեղի ունեցած բարեգործական երեկոյին ժամանակ: Ալին ԱՄՆ-ի Արիզոնա նահանգի Ֆինիքս քաղաքում հոսպիտալացվել էր շնչառական համակարգի խնդիրների պատճառով:
Ալին 1960թ.-ի օլիմպիական չեմպիոն էր մինչև81 կգ քաշային կարգում: Հետո նա տեղափոխվեց պրոֆեսիոնալ բռնցքամարտ և 1964թ.-ին դարձավ գերծանր քաշային կարգի աշխարհի չեմպիոն: 1964-1966 և 1974-1978 թթ-ին եղել է գերծանր քաշային կարգի բացարձակ չեմպիոն:
Պրոֆեսիոնալ կարիերայի ընթացքում Ալին անցկացրել էր 61 մենամարտ, որոցից 56-ում հաղթանակ էր տարել (37 նոկաուտով), կրել 5 պարտություն: Մի քանի պարբերականների կողմից ճանաչվել է 20-րդ դարի լավագույն մարզիկ: