
Մահացել է գրող, հրապարակախոս, հասարակական և քաղաքական գործիչ, բժիշկ, Ղարաբաղյան շարժման ակտիվ մասնակից ԽՍՀՄ ժողովրդական դեպուտատ Զորի Բալայանը։ Այս մասին հայտնել է նրա որդին՝ Հայկ Բալայանը։
Նա 91 տարեկան էր։
Բալայանի գրական ծածկանունն էր Հայկ Ղարաբաղցի։ Ծնվել է Ստեփանակերտում 1935 թ–ի փետրվարի 10–ին։ 1992-1995 թթ Զորի Բալայանը ԼՂՀ Գերագույն խորհրդի պատգամավոր էր։ 1992-1994 թվականներին ակտիվ մասնակցություն է ունեցել ռազմաքաղաքական նշանակության հարցերի մշակման գործում, պարբերաբար եղել է ռազմաճակատի ամենաթեժ կետերում, բազմաթիվ արտասահմանյան երկրների կողմից Արցախին ցույց տրվող մարդասիրական օգնության նախաձեռնողն ու կազմակերպիչն էր։
Զորի Բալայանը «Կիլիկիա» և «Արմենիա» նավերով շուրջերկրյա ճանապարհորդություն է կատարել ։ Ճանապարհորդություն, որի ընթացքում նավերով օվկիանոսներն ու ծովերը հատում էին Արցախի պետական դրոշը վեր պարզած...


