▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մահափորձ Դոնալդ Թրամփի վրա

Ամերիկյան նախնական ընտրարշավում կրքերը գնալով ավելի ու ավելի են բորբոքվում, ոչ միայն նախագահության թեկնածուների, այլեւ նրանց կողմնակիցների միջեւ։ Կիրակի օրը Լաս Վեգասում բրիտանացի մի տղամարդ ձերբակալվել է Դոնալդ Թրամփի վրա մահափորձ կատարելու մեղադրանքով

ԱՄՆ-ի գաղտնի ծառայությունը հայտարարել է, որ բրիտանացի Մայքլ Սթիվըն Սանդֆորդը անցյալ շաբաթ հատուկ եկել էր Լաս Վեգաս Դոնալդ Թրամփի ընտրարշավին մասնակցելու, որտեղ եւ մահափորձ էր կատարել Թրամփի վրա։

Վերջինս փորձել է վերցնել ոստիկանի ատրճանակը՝ թիրախի տակ առնելով նախագահության հանրապետական թեկնածուին։

ԱՄՆ-ի գաղտնի ծառայության գործակալը դատարան ներկայացված փաստաթղթում գրանցել էր, որ Սանդֆորդը խոստովանել է, որ շուրջ մեկ տարի ծրագրել է Թրամփի մահաքորձը եւ վերջիվերջո որոշում է կայացրել գործնական քայլերի դիմել։

Վերջինիս քայլի դրդապատճառները հայտնի չեն։

Նա հայտարարել է, որ ազատ արձակվելու դեպքում ավարտին կհասցնի իր գործը։ Դեմոկրատական թեկնածու Հիլարի Քլինթընի ընտրարշավի ժամանակ նման ծայրահեղ միջադեպեր չգրանցվեցին, Քլինթընի տնտեսության մասին ելույթի Թիրախը սակայն կրկին Թրամփն էր,նա նշեց, որ Դոնալդ Թրամփը ԱՄՆ-ի տնտեսությունը կուղղի դեպի նոր ճգնաժամ։

՛՛Նա չպետք է մոտ թողնվի միջուկային զենքի կոճակին կամ մեր տնտեսությանը՝՝,- հայտարարել էր Քլինթընը։

Քլինթընի այս հայտարարությանը Թրամփը իր թվիթըրում պատասխանել էր, թե ինչպես կարող է Հիլարի Քլինթընը զարգացնի ԱՄՆ-ի տնտեսությունը, եթե նա չի կարողանում էլեկտրոնային նամակագրություն վարի, առանց վտանգի տակ դնելու ողջ երկիրը։

Ամերիկայի ձայն

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее