▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Մահվան աչքերին պիտի նայեն միայն աղքատնե՞րը». Միքայել Նահապետյան

«Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության անդամ Միքայել Նահապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. ««Իմ քայլի» պատգամավոր Հայկ Սարգսյանը շրջանառության մեջ է դրել մի նախագիծ, որով նախատեսվում է պարտադիր զինվորական ծառայությունը մեկ ամսում «արագացված» անցնելու հնարավորություն տալ` 10 միլիոն դրամի դիմաց։

Սա ոչ այլ ինչ է, քան 20.000 դոլարի դիմաց բանակից ազատվելու օրինականացում։ Հույս ունեմ, որ նախագիծը համակողմանիորեն կարգելափակվի։

Իսկ նախագծի ուղերձները պարզապես զզվանք են առաջացնում։ Ի՞նչ է սա նշանակում, որ մահվան աչքերին պիտի նայեն միայն աղքատնե՞րը, որը «իսկական ծնողը պիտի մի 10 միլիոն կարողանա հետ գցել, որ երեխայի կյանքն ապահովագրի»։ Դուք մտածո՞ւմ եք թե սոցիալական անարդարության հիմքի վրա կառուցված բանակն ինչ վտանգավոր կարա լինի»:

Կարդացեք նաև՝ Ցանկացած խնդրի թիկունքում թերացողներ են, որոնց անունները պետք էր հնչեցնել, ոչ թե լղոզել. Միքայել Նահապետյան

 

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее