▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Մահվանը հաղթած մարդու համար սա ոչինչ է». Անի Քոչարը՝ իր հասցեին հնչած քննադատությունների մասին

Անի Քոչարը իր սոցիալական էջում անդրադարձել է այն աղմուկին, որը ծագել էր իր հարցազրույցից հետո։ Նա նշել էր, որ ընտանիքում կատակով ասում են՝ կարող է դառնալ Հայաստանի առաջին կին վարչապետը, սակայն այս միտքը համացանցում տարածվել էր աղավաղված վերնագրերով՝ առաջացնելով սուր քննադատությունների ալիք։

Քոչարը ցավով արձանագրել է, որ բազմաթիվ վիրավորական մեկնաբանություններ հնչել են առանց հարցազրույցը դիտելու և ասելիքի խորքը հասկանալու։ Նա հատկապես ընդգծել է, որ նմանատիպ կոշտ ու «գարշելի» արձագանքներ հաճախ գալիս են հենց կանանց կողմից։

Գրողը շեշտել է՝ անգամ եթե այդ խոսքը հումոր չլիներ, այլ իրական նպատակ, այնուամենայնիվ յուրաքանչյուր մարդ ունի իր երազանքները բարձրաձայնելու իրավունք՝ առանց վիրավորանքի ու հեգնանքի ենթարկվելու։

Միաժամանակ նա նշել է, որ նման մեկնաբանությունները իրեն չեն կոտրում՝ ընդգծելով, որ «մահվանը հաղթած մարդու համար դրանք ոչինչ են»։ Սակայն մտահոգություն է հայտնել հասարակության մտածողության վերաբերյալ՝ նշելով, որ նման վերաբերմունք ունեցող մարդիկ ևս ընտրազանգված են և իրենց ազդեցությունն ունեն երկրի ապագայի վրա։

Աղբյուրն՝ այստեղ

Դիտեք նաև՝

info@asekose.am/095519696
Շոու-բիզնես далее