▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մահվանից ընդամենը 2 ժամ առաջ քահանան Ս. Հաղորդություն է տվել Մարկ Սաղաթելյանին

Մահվանից ընդամենը 2 ժամ առաջ Տեր Շահե քահանա Հայրապետյանը Ս. Հաղորդություն տվեց Մարկ Սաղաթելյանին: Աստծո հետ հաղորդվելով՝ նա ննջեց ի Քրիստոս:

Աստված հոգի՛դ լուսավորի, Մա՛րկ Սաղաթելյան, արժանացնի աջակողմյան դասին:

Աղոթք ննջեցյալների համար

Աղաչում և խնդրում ենք Քեզանից, ո՛վ բազմագութ Աստված,
մեր ազգի հին ու նոր ամբողջ հավատքով ու հույսով ի Քեզ ննջածների համար:
Հիշի՛ր Քո ողորմությամբ Գալստյանդ մեծ Օրը,
թողություն շնորհիր նրանց բոլոր մեղքերին և սխալներին,
և դասի՛ր սրբերիդ հետ Քո աջակողմյան դասում,
և Քեզ փառք հավիտյանս հավիտենից: Ամեն:

Աղբյուր` «Qahana.am» -ի  ֆեյսբուքյան էջ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее