Ապրիլի 29-ին ՀՀ ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփին:
Հանդիպման նպատակն էր քննարկել ՄԱԿ-ՀՀ կառավարություն համագործակցությունը:
Ըստ Ֆելիքս Ցոլակյանի՝ աղետների հետևանքների վերացմանը, հարկ եղած դեպքում, մասնակցում են բոլորը, իսկ կանխարգելումը՝ բացառապես ԱԻՆ գործառույթն է: Հետևաբար, հարկ է առավել մասնագիտանալ և խորացնել գիտելիքներն այս ոլորտում:
Նախարարը տեղեկացրել է, որ առաջիկա փոփոխությունների արդյունքում կուժեղանա նաև ԱԻՆ կարգավորիչ դերը:
Ֆելիքս Ցոլակյանը նաև խոսել է ոլորտում առկա խնդիրների մասին, մասնավորապես՝ հիշատակելով ռադիոակտիվ թափոնների խնդիրը և շեշտել է, որ այս հարցում միջազգային, առաջին հերթին, ՄԱԿ-ի օժանդակությունը առավել քան հրատապ է:
Քննարկման առարկա են դարձել նաև անտառներում և բարձրահարկ շենքերում հրդեհների կանխարգելմանն ուղղված միջազգային օժանդակության հարցերը:
Հանդիպման վերջում նախարար Ցոլակյանն ընդգծել է, որ ՄԱԿ-ն ու ԱԻՆ-ը ունեն սկզբունքային ընդհանրություններ փրկարարության, տոկունության և հումանիտար առաքելության նպատակադրումով:

Նշենք, որ Ֆելիքս Ցոլակյանն այսօր հանդիպել է նաև «Դիմակայուն» նախաձեռնողխմբի անդամների հետ:Հանդիպման շրջանակում քննարկվել է դիմակայունության բնագավառում բնակչությանտեղեկացվածության և կարողունակության մակարդակը բարձրացնելու նպատակով ՀԿ-ի հետհամագործակցությունը:Նախաձեռնող խմբի անդամ, բարեգործական հիմնադրամի տնօրեն Արմինե Պետրոսյանը ներկայացրել է առաքելության իմաստը, այն է՝ պատրաստել ուսուցողական բնույթիտեսահոլովակներ, բնակչության լայն շերտերին իրազեկել աղետների կանխարգելման հնարավորտարբերակները՝ մասնակից դարձնելով ԱԻՆ մասնագետներին:Արմինե Պետրոսյանն առաջարկել է կապող կամուրջ լինել ուսուցման կարիք ունեցողմարդկանց և ուսուցանող ԱԻՆ կառույցների միջև:Նախարար Ցոլակյանը կարևորել է «Դիմակայուն» խմբի նախաձեռնությունը՝ խոստանալովցուցաբերել գործուն աջակցություն, ներգրավել ԱԻՆ մասնագետներին:Որպես ոլորտին վերաբերող նախաձեռնություն, նախարարը տեղեկացրել է, որ Երևանի մի շարքդպրոցներում կփորձարկվի քաղպաշտպանության և բնակչության պաշտպանության պիլոտային ծրագիր, որը կիրականացնեն ԱԻՆ պատասխանատուները:


