▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մալաթիայի «Սուրբ Աստվածածին» եկեղեցու բակում հայտնաբերվել է 5 օրական երեխա

Երեկ՝ մայիսի 8-ին, արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 19:30-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ ոստիկանության Մալաթիայի բաժնում տեղեկություններ են ստացվել, որ Ռոմանոս Մելիքյան փողոցում գտնվող «Սուրբ Աստվածածին» եկեղեցու տարածքում մի քանի օրական երեխա է հայտնաբերվել: Ինչպես հայտնում է Գ. Շամշյանը, ոստիկանները պարզել են, որ ստացված տեղեկությունը հավաստի է: Նշված եկեղեցու այգեպանն աշխատանքներ կատարելու ժամանակ եկեղեցու այգում հայտնաբերել է նորածին երեխայի, ինչի մասին հայտնել է իր ծանոթ, Երևանի բնակիչ 68-ամյա Մարիամ Հ-ին, ով երեխային տարել է իր տուն, խնամել: Ոստիկաններն այնուհետև մեկնել են Մարիամ Հ-ի տուն, որտեղ էլ հայտնաբերել են 5 օրական երեխայի ու նրան տեղափոխել «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն: Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումներ՝ երեխայի ծնողին հայտնաբերելու ուղղությամբ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее