▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մալիշկա համայնքի ղեկավարը յուրացրել է խոշոր չափերի գումար

Հունիսի 26-ին ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունից ոստիկանության Եղեգնաձորի բաժնում տեղեկություններ են ստացվել, որ Մալիշկա համայնքի ղեկավարը, անձնական շահագրգռվածությունից ելնելով, իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագորրծելով, իր կնոջը և երկու որդիներին ձևակերպել է Մալիշկայի համայնքապետարանի ենթակայության տակ գտնվող մարզադպրոցում, որպես մարզիչներ, սակայն վերջիններս փաստացի չեն հաճախում աշխատանքի և ամսական ստանում են ընդհանուր 800.000 – 900.000 դրամ: 

 

 

 

 

 

 

 

 

Պարզվել է նաև, որ 2016-2017թթ. ընթացքում Մալիշկայի համայնքապետարանի ընթացիկ նորոգման և պահպանման համար դուրս է գրվել շուրջ 29.000.000 դրամ, սակայն իրականում աշխատանքները կատարվել են մասնակի, ինչի արդյունքում

 

 

 

 

 

 

 

 

Մալիշկա համայնքի ղեկավարի կողմից յուրացվել են խոշոր գումարներ:
Կատարվում է քննություն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее