▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Մանչեսթեր Յունայթեդ» - «Մանչեսթեր Սիթի» հանդիպումը տեղի չի ունենա

Այսօր International Champions Cup մրցաշարի շրջանակներում «Մանչեսթեր Յունայթեդը» պետք է հանդիպեր «Մանչեսթեր Սիթիին»: Սակայն խաղը, որը նշանակված էր Երևանի ժամանակով ժամը 15:30-ին, տեղի չի ունենալու:

Պատճառը եղանակային պայմաններն են: Հանգստյան օրերին Չինաստանում ուժեղ անձրևներ են տեղացել, և կազմակերպիչները որոշել են չեղյալ հայտարարել խաղը:

Այսպիսով, «Մանչեսթեր Յունայթեդը» որի կազմում հանդես է գալիս Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, իր հաջորդ հանդիպումը կանցկացնի հուլիսի 30-ին, թուրքական «Գալաթասարայի» հետ:

 

Աղբյուր՝ ArmFootball.com

Мнения и взгляды, выраженные на веб-сайте, могут не совпадать с мнением редакционной команды Asekose.am.
Սպորտ далее