«Մանչեսթեր Յունայթեդը» մտադիր չէ հրաժարվել Դորտմունդի «Բորուսսիայի» ու Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին ձեռք բերելու մտադրությունից:
Համաձայն Bild-ի` մանկունյանցիները 27-ամյա ֆուտբոլիստին տարեկան 10 մլն եվրո աշխատավարձ են խոստանում: Մխիթարյանի ծառայություններով հետաքրքրված է անձամբ «Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն: Սակայն գերմանական ակումբը չի պատրաստվում բաժանվել Հայաստանի հավաքականի ավագից մինչև պայմանագրի ժամկետի ավարտը, որը լրանում է 2017թ.-ի ամռանը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ «Բորուսսիան» հրաժարվել էր վաճառել Մխիթարյանին «ՄՅու» 19 մլն ֆունտի դիմաց:
Աղբյուրը՝ ArmFootball.com