vivaronews.am-ը գրում է. «Մանչեսթեր Յունայթեդը» չի դադարում առաջարկներ ընդունել տարբեր ակումբներից թիմի մոտ 10 ֆուտբոլիստի տրանսֆերները վաճառելու շուրջ:
«Կարմիր սատանաների» որոշ ֆուտբոլիստներ դուրս են մնացել գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի ծրագրերից և դա առաջացրել է այդ ակումբների հետաքրքրությունը:
Այդ ֆուտբոլիստների շարքում են Մեմֆիս Դեպայը, Մորգան Շնեյդերլինը, Մատեո Դարմիանը, Մարկոս Ռոխոն, Էշլի Յանգը, Սեմ Ջոնսթոնը, հայտնում է Manchester Evening News-ը:
Դեպայը և Շնեյդերլինը «Էվերթոն» տեղափոխվելու հնարավորություն ունեն, մինչդեռ Դարմիանին կապում են իտալական ակումբների հետ:
Դեյլի Բլինդի, Մարուան Ֆելաինիի և Անտոնի Մարսիալի ծառայություններով լրջորեն հետաքրքրված ակումբներ դեռևս չկան:
Այնուամենայնիվ, «ՄՅՈՒ»-ի համար առաջնային է մնում Բաստիան Շվայնշտայգերի տրանսֆերը վաճառելու հարցը: