Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» դիմել է «Բորուսսիային» կապված դորտմունդյան ակումբի կիսապաշտպանՀենրիխ Մխիթարյանիտրանսֆերի հետ, հաղորդում է Daily Mail-ը:
Հայաստանի հավաքականի ավագը մտադիր չէ երկարաձգել պայմանագիրը գերմանական ակումբի հետ, որն ավարտվում է մեկ տարի անց, այդ պատճառով «Բորուսսիան» մտադիր է վաճառել Մխիթարյանին արդեն այս ամռանը:
Մխիթարյանի տրանսֆերը գնահատվում է մոտ 25 մլն ֆունտով (32 մլն եվրո): Ավելացնենք, որ Մխիթարյանի ծառայություններով հետաքրքրված են նաև «Արսենալը», «Չելսին» ու «Յուվենթուսը»:
Աղբյուրը՝ ArmFootball.com