ԱՊԼ-ի 24-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» հյուրընկալվել էր գործող չեմպիոն «Լեսթերին»:
Խաղի հաշիվը բացեց Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, ով 42-րդ րոպեին գեղեցիկ անցումից հետո գրավեց Կասպեր Շմեյխելի դարպասը:
Հաշիվը կրկնապատկեց Զլատան Իբրահիմովիչը, իսկ երրորդ գոլը 49-րդ րոպեին Մխիթարյանի փոխանցումից հետո խփեց Խուան Մատան:
Մխիթարյանը մասնակցեց ամբողջ խաղին: