Անգլիայի գավաթի ընթացիկ խաղարկության քառորդ եզրափակչի շրջանակներում «Մանչեսթեր Յունայթեդը» սեփական դաշտում հաղթեց «Վեստ Հեմին» ու դուրս եկավ կիսաեզրափակիչ:
Տանտերերի կազմում խաղին մասնակցեց Հենրիխ Մխիթարյանը և փոխարինվեց 90-րդ րոպեին: Նա դարձավ երկու գոլային փոխանցման հեղինակ:
Խաղն ավարտվեց Ժոզե Մոուրինյուի գլխավորած թիմի հաղթանակով՝ 4:1: