Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը կարիերան կշարունակի անգլիական «Մանչեսթեր Յունայթեդում»:
Անգլիական ակումբը այսօր պաշտոնապես հայտարարեց տրանսֆերի մասին: Ֆուտբոլիստն արդեն Մանչեսթերում է, որտեղ տեղի է ունեցել նրա շնորհանդեսը:
Մխիթարյանը արդեն առաջին հարցազրույցն է տվել, որպես Յունայթեդի ֆուտբոլիստ. «Հպարտ եմ, որ տեղափոխվել եմ «Մանչեսթեր Յունայթեդ»: Երազանքին հասնելու քայլ էր ինձ համար: Ուրախ եմ, որ հանդես եմ գալու նման պատմություն ունեցող ակումբում և հուսով եմ երկար տարիներ կլինեմ նրա մի մասնիկը:
Շնորհակալ եմ վստահության համար ինչպես ակումբին, այնպես էլ Ժոզե Մոուրինյոյին:
Վերջապես, ես հավատում եմ, որ այսպիսի մեծ ակումբում խաղալով, ես կհարգեմ հորս հիշատակը, ու շնորհակալ կլինեմ այն ոգեշնչման համար, որը նա ինձ տվել էր երիտասարդ ժամանակ»- ասել է Մխիթարյանը:
Առայժմ հայտնի չէ, թե որ համարի մարզահագուստով հանդես կգա հայազգի ֆուտբոլիստը:
Հիշեցնենք, որ իր հերթին «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն ակումբի պաշտոնական հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է. Մխիթարյանն արտակարգ ֆուտբոլիստ է. նրա խփած գոլերի թիվը տպավորիչ է
Մխիթարյանն արդեն հասցրել է «Մանչեսթեր Յունայթեդի» երկրպագուներին բացատրել՝ ինչպես է հնչում իր ազգանունը