vivaronews.am-ը գրում է. «Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարությունը կկրճատի թիմի որոշ ֆուտբոլիստների աշխատավարձերը, եթե ակումբը մրցաշրջանի արդյունքներով ձեռք չբերի Չեմպիոնների լիգայի գավաթի հաջորդ խաղարկության ուղեգիր, հաղորդում է The Sun-ը:
Աղբյուրը նշել է այդ խաղացողներից միայն երկուսի՝ Պոլ Պոգբայի և Զլատան Իբրահիմովիչի անունները: Հնարավոր անհաջողության դեպքում նրանց աշխատավարձերը կկրճատվեն 25%-ով: Ֆրանսիացու ներկայիս շաբաթական եկամուտը կազմում է 290 հազար ֆունտ, իսկ շվեդինը՝ 220 հազար:
Հավելենք, որ նման տույժ խաղացողների նկատմամբ կիրառվել էր նաև նախորդ մրցաշրջանից հետո, երբ թիմը չէր կարողացել ձեռք բերել եվրոպական ակումբային ամենահեղինակավոր մրցաշարին մասնակցելու իրավունք: Դրա կրկնվելու դեպքում 30%-ով կկրճատվի նաև Adidas-ի՝ «Մանչեսթեր Յունայթեդին» տրամադրվող հովանավորչական գումարը և կկազմի 22,5 մլն ֆունտ: