▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Մանչեսթեր Յունայթեդում» անհանգստացած են Մխիթարյանի ֆիզիկական վիճակից

vivaronews.am-ը գրում է. «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը շարունակում է վերականգնվել «Մանչեսթեր Սիթիի» հետ խաղի ժամանակ ստացած վնասվածքից հետո:

27-ամյա հայ ֆուտբոլիստը խաղադաշտում չի հայտնվել արդեն մեկ ամիս և անգամ չի կարողանա օգնել իր ազգային հավաքականին ԱԱ 2018 որակավորման փուլի Ռումինիայի և Լեհաստանի հետ խաղերում:

Բրիտանական մի շարք աղբյուներ նշում են, որ  անգլիական գրանդում անհագստացած են Մխիթարյանի ֆիզիկական վիճակից: Այդ իսկ պատճառով Հենրիխը վերջին 2 շաբաթների ընթացքում մարզվել է «Յունայթեդի» ֆիզիկական պատրաստության թիմի հետ: Նշվում է, որ նախկինում Դավիդ դե Խեան և Ջեսի Լինգարդը նույնպես մկանային խնդիրներ են ունեցել և իրենց վերականգնվել են հենց այդ թիմի օգնությամբ:

Мнения и взгляды, выраженные на веб-сайте, могут не совпадать с мнением редакционной команды Asekose.am.
Սպորտ далее