▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Manchester United» Մխիթարյանի տեղափոխվելու գործարքը կայացել է

azatutyun.am-ը գրում է. Bleacher Report մարզական կայքը՝ հղում անելով Daily Mirror պարբերականին, քիչ առաջ հաղորդեց, որ Manchester United անգլիական ակումբը Դորթմունդի Borussia-ի հետ համաձայնեցրել է Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանին 40 միլիոն եվրոյի (28 միլիոն բրիտանական ֆունտ) տրանսֆերի գործարքը:

Գերմանական ակումբի հետ Մխիթարյանի գործող պայմանագրի ժամկետը սպառվում է 2017 թվականին: Մխիթարյանը վերջերս մի քանի առիթներով նկատել է տվել, որ կցանկանար խաղալ Անգլիայի պրեմիեր-լիգայում:

Հայազգի աստղին ձեռք բերելու ցանկություն էին հայտնել նաև Arsenal-ը, Chelsea-ին և իտալական Juventus-ը:

Կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը համարվում է անցյալ տարվա մրցաշրջանում Borussia-ի և ընդհանրապես Բունդեսլիգայի լավագույն ֆուտբոլիստներից մեկը:

Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Мнения и взгляды, выраженные на веб-сайте, могут не совпадать с мнением редакционной команды Asekose.am.
Սպորտ далее