|
«Մանդատ գողանալ չի ստացվելու, ձայներ գողանալ չի ստացվելու, ժողովուրդը սա ձեզ չի ներելու»,- ԿԸՀ-ի բակում դիմելով իշխող ուժին ու ԿԸՀ-ին, հայտարարեց ԲՀԿ-ի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը: Նրա շուրջը հավաքված քաղաքացիները ԿԸՀ-ի հասցեին վանկարկում էին «ամոթ, ամոթ»: *** |
|
ԲՀԿ խոսնակ Իվետա Տոնոյանը ԿԸՀ նիստից հետո հայտարարեց, որ այն ընտրատեղամասերում, որտեղ ԲՀԿ-ն ուներ զգալի թվով ձայներ, արդյունքները անվավեր ճանաչելն արվել է միտումնավոր, որ ԲԿՀ-ն չհայտնվի ԱԺ-ում։ *** ԸՀ ղեկավար Վահագն Հովակիմյանը հաստատեց, որ վերընտրություն չի լինի 12/13, 10/51, 36/65 ընտրատեղամասերում, որոնց արդյունքները չեղարկվել են: Սա դժգոհություն առաջացրեց ներկաների, հատկապես ԲՀԿ-ի լիազոր անդամների միջև: «Կամ լռե′ք, կամ դուրս եկե′ք, կամ լռե′ք, կամ դուրս եկե′ք»,- մի քանի անգամ սպառնալով` փորձեց բողոքի ձայնը լռեցնել Վահագն Հովակիմյանը: «Երբ որ մենք որոշումը կկայացնենք, կդիմեք Սահմանադրական դատարան, մի խոչընդոտեք նիստը, լռե′ք, դադարեցրե′ք, կոռեկտ պահե′ք ձեզ»,- ասաց նա: |
«Մանդատ գողանալ չի ստացվելու». Իվետա Տոնոյան
info@asekose.am/095519696
Tweet
Հասարակություն далее
далее
далее
далее
далее
далее
далее


