▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Մանկական Եվրատեսիլ-2016». Հայաստանը երկրորդ տեղում է

Մալթաի մայրաքաղաք Վալետայում ավարտվեց «Մանկական Եվրատեսիլ 2016»-ը: Այս տարի մրցույթին մասնակցում էին 17 երկիր: 

Ավետ Բարսեղյանի և Նիկ Եգիբյանի հեղինակած «Տարբեր» երգով Հայաստանը ներկայացնում էին Անահիտ Ադամյանն ու Մերի Վարդանյանը:

«Մանկական Եվրատեսիլ»-ի կանոնակարգում տեղի ունեցած փոփոխությունների համաձայն՝ հեռուստադիտողները չմասնակցեցին SMS քվեարկությանը: Ժյուրիի քվեարկության արդյունքներով աղջիկները ստացան 232 միավոր եւ զբաղեցրեցին երկրորդ հորիզոնականը:

Առաջին հորիզոնականը զբաղեցրեց Վրաստանի ներկայացուցիչը:

Мнения и взгляды, выраженные на веб-сайте, могут не совпадать с мнением редакционной команды Asekose.am.
Շոու-բիզնես далее