Tert.am-ը գրում է.
Ֆուտբոլային գործակալ Վալերի Հովհաննիսյանը պատմել է, թե ինչպես է տեղի ունեցել Հայաստանի հավաքականի հարձակվող Էդգար Մանուչարյանի տրանսֆերը «Փյունիկից» Եկատերինբուրգի «Ուրալ»:
«Լինում էր, որ երբեմն անձնական միջոցներից էի ձեռք բերում ֆուտբոլիստների: Օրինակ՝ գնեցի Մանուչարյանի տրանսֆերը, որի համար «Փյունիկին» վճարել եմ 300 հազար դոլար: Հասկանում էի, որ տղան անչափ տաղանդավոր է: Կարծում էի եւ կարծում եմ, որ նա ամենատաղանդավոր հայ ֆուտբոլիստն է:
Մխիթարյանը ֆանտաստիկ է, սակայն Մանուչարյանի տեխնիկան, ֆուտբոլային նրբությունը, մարտավարությունը բարձր մակարդակի է: Եթե Էդգարը կարողանար նույնքան ֆիզիկական աշխատանք կատարել, որքան Հենրիխն, ապա կվերածվեր մեծ աստղի:
Սակայն Մանուչարյանը երբեմն կես մրցաշրջան է բաց թողնում վնասվածքների պատճառով. դա չափազանց երկար ժամանակ է:
Տա Աստված, որ նա առողջ լինի, քանի որ ընթացիկ մրցաշրջանում խաղում է եւ գոլեր խփում: Չեմ կարող ասել, որ նա ամենաուժեղ հայ խաղացողն է, բայց որ ամենատաղանդավորն է՝ միլիոն տոկոս»,- Հովհաննիսյանի խոսքը մեջբերում է Sovsport.ru-ը:
Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում