Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ վերադառնալով խորհրդակցական սենյակից՝ կրկին որոշում կայացրեց մերժել Մանվել Գրիգորյանի խափանման միջոց կալանավորումը փոխելու վերաբերյալ նրա պաշտպանների ներկայացրած միջնորդությունը։

Նշենք, որ Մանվել Գրիգորյանն առողջական վիճակի պատճառով դատական նիստին չէր մասնակցում։


