▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մանվել Գրիգորյանը տեղափոխման ենթակա չէ. դատարանը հրապարակեց գրությունը

Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայր է ստացվել «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ի գրությունը՝ համաձայն որի Մանվել Գրիգրոյանը տեղափոխման ենթակա չէ:

 

 

«Համաձայն գրության՝ հիմնվելով կալանավորված անձ Մանվել Գրիգորյանի առողջական վիճակից, վերջինս տեղափոխման նեթակա չէ:

Մանվել Գրիգորյանը նույնպես դիմել է դատարանին հայտնելով. «Գտնվում եմ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում, առողջական վիճակից ելնելով չեմ կարող ներկայանալ դատական նիստին»»,- գրությունը հրապարակեց Մնացական Մարտիրոսյանը:

Հիշեցնենք, որ այսօր Մանվել Գրիգորյանը դատարան չի ներկայացվել: Նրա պաշտպան Լեւոն Բաղդասարյանը նիստի ընթացքում հայտարարել է, որ իր պաշտպանյալը դատարան չի նեկայացել ՔԿՀ-ի անօրինականությունների պատճառով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее