Էջմիածնի հին շուկայում արդեն մի քանի շաբաթ` ակտիվ շինարարական աշխատանքներ են իրականացվում: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացել է, որ հին շուկան առաջիկայում հնարավոր է վերածվի հյուրանոցի:
Ի դեպ, ըստ որոշ տեղեկությունների` այդ տարածքը պատկանել է ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանի ընտանիքին, որտեղ նրանք եւս նախատեսում էին հյուրանոց հիմնել: Սակայն վերջին հայտնի դեպքերից հետո այդ ծրագիրը կասեցվեց: Պարզվում է` տարածքը նոր սեփականատեր ունի:

Տեղեկությունը ճշտելու նպատակով «Ժողովուրդ» օրաթերթը դիմել է Էջմիածնի քաղաքապետարան, որտեղից հայտնել է. «Դա հին շուկայի տարածքն է, որը վաղուց իր սեփականատերն ունի:
Խոսքը «Աշոտ 13» ընկերության մասին է, որը պատրաստվում է այդ տարածքում հյուրատուն կառուցել: Բայց այդտեղ Մանվել Գրիգորյանին պատկանող ոչ մի տարածք չկա»: Ի դեպ, տեղեկացնենք, որ Էջմիածինը թեեւ համարվում է զբոսաշրջային քաղաք, բայց հյուրանոց չունի:


