Գեներալ Մանվել Գրիգորյանի կնոջը՝ Նազիկ Ամիրյանին պատկանող ծիրանի այգին այրվել է։

Տեղեկությունը ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում հաստատել է ԱԻՆ Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ, նախարարի մամուլի քարտուղար Էդմոն Զարգարյանը։
«Երեկ երեկոյան ժամը 19։43-ին ԱԻն ահազանգ է ստացվել, որ Էջմիածնի քաղաքում գտնվող՝ Նազիկ Ամիրյանին պատկանող տարածքն այրվում է։ Այրվել է 3․5 հեկտար խոտ, որտեղ գտնվել է 400 ծիրանի ծառ, որոնք, հավանաբար, վնասվել են։ Մեր ջոկատը արագ հասել է դեպքի վայր և մեկ ժամվա ընթացքում հաջողվել է մարել հրդեհը։ 20։56-ին գործողությունն ամբողջովին ավարտված է եղել»,- ասել է Զարգարյանը։
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում


