Մանվել Գրիգորյանն այս պահին Նաիրի բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում է․ լրագրողներին տեղեկացրել է Գրիգորյանի փաստաբանական խմբի անդամ Արսեն Մկրտչյանը։

Անդրադառնալով Գլխավոր դատախազության նախաձեռնությամբ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն և Նորք-Մարաշ դատարանում Մանվել Գրիգորյանի խափանման միջոցի քննարկման վերաբերյալ արտահերթ նիստ գումարելու հանգամանքին, նա ասել է, որ իր դիտարկմամբ՝ սա հերթական պատրանքն է՝ իր պաշտպանյալի խափանման միջոցը չի փոխվի։
Մկրտչյանն ասել է, թե Մանվել Գրիգորյանի գործով Դատախազությունից լավ բան չի տեսել, հիմա էլ չի սպասում։ «Ավելի շատ ենթադրում եմ, որ միջնորդությունը լինելու է ևս մեկ անգամ միջգերատեսչական հանձնաժողով նշանակել և այդ հանձնաժողովն էլ պետք է տա այն եզրակացությունը, որը որ թույլ կտան տալ»,- նշել է փաստաբանը։
Դիտեք նաև՝


