Մանվել Գրիգորյանի խափանման միջոցը փոխվել է` խափան միջոց՝ քաղաքից չբացակայել մասին ստորագրությունով․ նա գտնվում է վերակենդանացման բաժանմունքում․ խափանման միջոցի փոփոխության միջնորդությամբ հանդես եկավ ՀՀ գլխավոր դատախազությունը, ինչին միացան նաև Մանվել Գրիգորյանի պաշտպանները։ Մեղադրող դատախազը հայտնեց, որ Մանվել Գրիգորյանի վիճակի վատթարացման մասին դատախազությունը «Նաիրի» ԲԿ–ից այսօր գրություն է ստացել և դրա համար նախաձեռնել է արտահերթ նիստ։
Նիստին մասնակցում էր նաև միջգերատեսչական բժշկական հանձնաժողովի նախագահ Գագիկ Հարությունյանը, ով հայտնեց, որ Մանվել Գրիգորյանի մոտ հիվանդությունների ընթացքը վերահսկվել է և ներկայումս ի հայտ է եկել վիճակի հետ կապված ոչ ցանկալի բարդացում, որը կարող է հանգեցնել անկանխատեսելի հետևանքների, նման վիճակները կարող են հանգեցնել սրտի կանգի կամ անոթներում տրոմբագոյացման։ Նրա վիճակը կյանքին վտանգ սպառնցող վիճակ է, -հայտնեց Հարությունյանը։
Գլխավոր դատախազության նախաձեռնությամբ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում մեկնարկել էր արտահերթ նիստ։ Քննարկվել է ԵԿՄ նախկին նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի առողջական վիճակի վատթարացման պատճառով նրա խափանման միջոցը փոփոխելու նպատակահարմարության հարցը:

Հիշեցնենք, որ Մանվել Գրիգորյանը երկու օր առաջ «Երեւան-Կենտրոն» ՔԿՀ-ից տեղափոխվել է «Նաիրի» ԲԿ, գտնվում է վերակենդանացման բաժանմունքում:
Այսօր բժշկական կենտրոնից տեղեկացրել էին, որ երեկվա համեմատ Մանվել Գրիգորյանի առողջական վիճակում զգալի փոփոխություն չկա։ Նրա շաքարը նորմայից բարձր է, բայց իր համար՝ կայուն։ Նա շնչում է ինքնուրույն, գիտակցություն ունի։
Դիտեք նաև՝


