▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՄԱՊ-ի Ալիկը ԲՀԿ-ական Բրլիանտի Արշակի հետ գործ է դրել Արցախում

«Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Արշակ Մխիթարյանը (Բրլիանտի Արշակ) եւ ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Ալիկ Պետրոսյանը (ՄԱՊ-ի Ալիկ) վերջերս ԼՂՀ-ում 300 հա հողատարածք են գնել:

Մեր տեղեկություններով՝ պատգամավորները որոշել են խաղողի այգի մշակել եւ գինու ու կոնյակի գործարան հիմնել այնտեղ: Տեղեկացանք նաեւ, որ Մխիթարյանն ու Պետրոսյանը հաճախ են լինում ԼՂՀ-ում ու շատ ջերմ հարաբերություններ ունեն ԼՂՀ վարչապետ

Արա Հարությունյանի հետ: Ինչ խոսք, ողջունելի է, որ հայ գործարարները ներդրումներ են կատարում Արցախում:

Այնուամենայնիվ, «Ժողովուրդ»-ը փորձեց տեղեկությունը ճշտել Ալիկ Պետրոսյանից, սակայն վերջինս ո՛չ հեռախոսով, ո՛չ էլ հանդիպելիս պարզապես չցանկացավ անգամ մեր հարցը լսել: Իսկ Արշակ Մխիթարյանն ասաց, թե իրականում նման բան չկա. «Նման բան գոյություն չունի, չէ՛, վարչապետին չեմ ճանաչում»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее