7or.am-ը գրում է, որ «Ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների համար վարչական պատասխանատվությունը, ճանապարհային անվտանգության ապահովման միջոցների կիրառումը և ավտոկայանատեղերի գործունեության կազմակերպումը» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը հայտարարել է, որ եթե որևէ արդյունք չլինի, ապա սրանք ընդամենը գալչկայի համար արված լսումներ կլինեն։
Ն. Զոհրաբյանի ելույթի ժամանակ ՀՀԿ–ական պատգամավոր Մարգարիտ Եսայանը շարունակ ժամացույցն է մատնացույց արել՝ հուշելով, թե Զոհրաբյանին հատկացված 5 րոպե ժամանակը սպառվել է։
–Ավարտում եմ, մի՛ անհանգստացեք, տիկի՛ն Եսայան,–հանգստացրել է Ն. Զոհրաբյանը, իսկ ելույթն ավարտելուց հետո ակնարկել է. «Մարդ կա՝ իրեն արագաչափի տեղ է դրել»:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում