Մարտի 25-ին Կոմիտասի անվան պանթեոնում Հայաստանի Հանրապետության տասներորդ վարչապետ Անդրանիկ Մարգարյանին նվիրված հարգանքի տուրք կմատուցվի:
Լրանում է ժողովրդի սերն ու հարգանքը վայելած պետական, հասարակական-քաղաքական գործչի մահվան 7-րդ տարելիցը. Անրանիկ Մարգարյանը ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցրել է 2000-ից 2007 թվականներին:
Ընկերները նրան «իսկական հայ» էին անվանում: Անդրանիկ Մարգարյանի մասին խոսում էին որպես լավ ընկերոջ, ազգային ու պետական մեծ գործչի, շփվելու մեծ մշակույթ ունեցող մարդու մասին: Մարդ, ով ցանկացած շահ ստորադաս էր համարում ազգի ու պետության շահերից:
Անդրանիկ Մարգարյանը կհիշվի որպես մեր նորագույն պատմության մեջ ազգային դիմագծով, ուրույն ձեռագրով ու ընդգծված անհատականությամբ առանձնացված ակնառու ազգային, պետական, քաղաքական գործիչ: