▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Մարդիկ 8 տարի իշխանության են, բայց էլի նախկիններն են մեղավոր»

«Տիկի՛ն Վարդանյան, հիշո՞ւմ եք՝ հանձնաժողովի քննարկման ժամանակ ինչքան հարց եմ տվել Ջրային կոմիտեի նախագահ պարոն Ղալամքարյանին, շա՛տ, դուրս եմ եկել, երբ հարցերն արդեն վերջացել էին: Եթե ես հարցեր չտայի, 5 րոպե կտևեր նիստը: Մարդիկ 8 տարի իշխանության են, բայց էլի նախկիններն են մեղավոր, այդ ընթացքում չեն բաշարել մի հատ պայմանագիր վերափոխել, բա ՀԷՑ-ինը ո՞նց եք փոխում»,- ԱԺ-ում արձագանքելով ՔՊ-ական Ծովինար Վարդանյանի ելույթին՝ հայտարարեց ընդդիմադիր Արթուր Խաչատրյանը:

Ավելի վաղ Ծովինար Վարդանյանն ասել էր. ««Վեոլիա ջրի» պայմանագիրը կնքվել է այն ժամանակ, երբ կոալիցիոն կառավարման մաս էիք, տենց խրոխտ ելույթներ ունենո՞ւմ էիք, թե՞ այդ ժամանակ պայմանագիրը նկատելի կամ էական չէր: Պարո՛ն Խաչատրյան, երբ հարցեր եք տալիս, նախագծում գրված է, դուք էլ հանձնաժողովի նիստում եղել եք, ավելին ասեմ, քննարկման ժամանակ եկաք, ձեզ համար տեսանյութ սարքեցիք, մի հատ հարց տվեցիք, որը հետո դաշնակցական էջում հրապարակվեց ու գնացիք»:

Հիշեցնենք՝ քննարկվում է ՀՀ-ի և ՎԶԵԲ-ի միջև ՀՀ-ում ջրի և ոռոգման ծառայությունների բարելավման ծրագրի առաջին փուլ վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին մասին օրինագիծը:

***

«Տևական ժամանակ պատկան մարմիններին զգուշացրել ենք սպասվող ճգնաժամի մասին: Երբ հարց էինք ուղղում, որ խողովակները մաշված են, խնդիրներ կան, ասում էին՝ ամեն ինչ կարգին է, «Վեոլիա»-ն իր աշխատանքները պատշաճ կատարում է, բայց արի ու տես «Վեոլիա»-ն ժամանակացույցի մասին է հայտարարում, որը մեծ վրդովմունք է առաջացնում, ժամեր հետո ՏԿԵ նախարարն ասում է, որ կառավարության միջամտությամբ զանգեցինք, կարգավորեցինք: Օ՜, հրաշք: Էդ ո՞նց ա լինում, որ տարիներով կուտակված խնդիրը կառավարության զանգով կարգավորվում է, արդյոք սա մանիպուլյացիա չէ»,- դիմելով ՏԿԵՆ ջրային կոմիտեի նախագահ Արամազդ Ղալամքարյանին՝ հարցրեց ընդդիմադիր Գառնիկ Դանիելյանը: Ղալամքարյանն ասաց՝ մանիպուլյացիա չկա. «Ներդրումներ են արվում ենթակառուցվածքների արդիականացման, հիմնանորոգման ուղղությամբ, որի արդյունքում ունենալու ենք խնայված ջուր, երկրորդը՝ հայտնաբերված նոր ջրաղբյուրներն են»:

Դիտեք նաև՝

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее