▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Մարդիկ ասում են՝ վայ, 10 մլրդ դոլարի պարտք ունենք». Փաշինյան

Կառավարության այսօրվա նիստում Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը նշեց, որ պետական պարտքի մեջ դրամային պարտքի մասնաբաժինն ավելացել է և կազմում է ընդհանուր պարտքի 40 տոկոսը: Արձագանքելով նախարարին՝ վարչապետ Փաշինյանն ասաց. «Մեզ ասում են՝ վա՜յ, 10 մլրդ դոլարից ավելի պարտք ունենք, բայց մենք պետք է մեր քաղաքացիներին ի ցույց դնենք, որ մեր ՀՆԱ-ի համեմատ մենք շատ թեթև պարտք ունենք: Ըստ էության, ՀՆԱ-ի 46 տոկոսով Հայաստանը համարվում է վերստին թեթև պարտքային բեռ ունեցող երկիր»:

Դիտեք նաև՝

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее