▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մարդկանց արյուն հետազոտելու հետ մեկտեղ շան արյուն էին հետազոտում. Արսեն Թորոսյան

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան էջում գրում է.

«Ի պատասխան ստորև հայտարարության։ Իսկ ՑԻՆԻԶՄ չէ արդյո՞ք լաբորատորիայի վարիչ լինելով, բուժհիմնարկի նախկին տնօրինության հետ պայմանավորվածության համաձայն, շուկայականից գրեթե 3 անգամ ավելի մատչելի գնով սենյակ վարձակալել հենց պետական բուժհիմնարկի լաբորատորիայի ներսում և բացել սեփական մասնավոր լաբորատորիա և զբաղվել ձեռնարկատիրությամբ: Իսկ ՑԻՆԻԶՄ չէ արդյո՞ք, երբ հայտնաբերվում է, որ քո լաբորատորիայում մարդկանց արյուն հետազոտելու հետ մեկտեղ շան արյուն է հետազոտվում: ՑԻՆԻԶՄ չէ արդյո՞ք, մարդկանց հանիրավի մեղադրելը:

Աշխատանքից ազատվելու ծանուցումը ուղարկվել է օրենքին տառին համապատասխան, իսկ ծառերի հատման գործով քրեական գործի հարուցումը մերժվել է` հանցակազմի բացակայության պատճառով: Եվ վերջապես ՑԻՆԻԶՄ չէ արդյո՞ք կողմերից միայն մեկին լսելը և նման անպատասխանատու հայտարարություններ անելը»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее