Asekose.am-ի CV հաղորդման հյուրը երգչուհի Արմինկան է: Սա երգչուհու 2015 թվականի առաջին հեռուստատեսային հարցազրույցն է, որի ժամանակ անկեղծորոն խոստովանում է, որ գուցե ներկայումս չունի իր նախկին պահանջարկը, բայց ըստ նրա` դա էլ ունի իր հիմնավոր պատճառները: Նրա խոսքով` ներկայիս լռությունն էլ անպատճառ չէ, սակայն ամեն ինչ ժամանակավոր է: Նա չի թաքցնում, որ այսօր առավել հաճախ նախընտրում է չխոսել, ոչինչ չմեկնաբանել, մեղանդրանքներին չպատասխանել, դարձել է փակ լրագրողների համար, ավելին` չի պատասխանում անծանոթ զանգերին...
Հաղորդման հեղինակ և վարող՝ Լիլիթ Հակոբյան
Հաղորդման գործընկեր` Նավավար ձկնալի ըմպելարան. հասցե` Արամի 42/1
«CV»-ն, ինչպես նաև Asekose.am-ի մյուս հաղորդումները դիտեք նաև ArmNews հեռուստաընկերության եթերում: