▲ Դեպի վեր

Среда, 07.05.2025 lang.iso lang.iso lang.iso

Մարդու արտաքինը երկրորդական է, գլխավորն ինտելեկտուալ բազան է. Սաթի Ջանիբեկյան

Life.panorama.am-ը գրում է. Կայքը զրուցել է դերասանուհի Սաթի Ջանիբեկյանի հետ, ով վերջին շրջանում կարծես թե նոր նախագծերում ու ֆիլմերում չի ներկայանում: Հետաքրքրվելով, թե դերասանուհին ինչով է այս շրջանում զբաղված, Սաթին պատմեց.

«Վերջերս հաճախ եմ երկրից մեկնում, ինչն առավել կապված է անձնական ծրագրերի, այլ ոչ թե գործերի հետ: Թերեւս հաճախակի մեկնումներս էլ պատճառ են, որ սերիալային, սիթքոմային ֆորմատներում չեմ ներկայանում: Իհարկե, սա չի նշանակում, որ աշխատանքային իմաստով ծրագրեր չկան. Այս պահին արդեն երկու առաջարկներ ունեմ գեղարվեստական ֆիլմերի տեսքով, որոնք նախատեսվում են 2017-ի սկզբին: Քանի որ դեռեւս հստակեցված չեն, մանրամասներ չեմ հաղորդի»:

Ի դեպ` մշտապես կատակերգական ֆիլմերում հանդես եկող դերասանուհուն առջեւում դրամատիկ կերպարում կտեսնենք.

«Առաջարկներից մեկը կրկին կոմեդիայի ժանրում է, իսկ մյուսը նորություն է ինձ համար. Լուրջ ու հետաքրքիր ֆիլմ է, որը հուսամ իրականություն կդառնա»,- հավելեց նա:

Սաթի Ջանիբեկյանի խոսքով` թեպետ նկարահանումներով զբաղված չէ, սակայն իր համար անընդհատ նոր հետաքրքրություններ է գտնում.

«Չեմ սիրում անգործության մատնվել, միշտ նոր բաներ եմ բացահայտում ինձ համար ու փորձում լիացնել օրս: Հիմա օրինակ սպորտով եմ զբաղվում, ինչպես նաեւ փորձում եմ ավելի լավ մակարդակի բերել անգլերենի իմացությունս: Ուզում եմ թարմացնել նկարելուս ջիղը, վերջին անգամ ութ տարի առաջ եմ նկարել ու այժմ ուզում եմ խորանալ այդ արվեստի մեջ: Նաեւ անասելի շատ սիրում եմ ընթերցանությամբ զբաղվել, անգամ օրվա մեջ ժամ եմ ինձ համար առանձնացնում ու ոչ մի կերպ չշեղվելով` ընթերցում եմ հետաքրքիր ստեղծագործություններ: Օրինակ հիմա կարդում եմ Էրիխ Ֆրոմի «Սիրելու արվեստը». Այն շատ հետաքրքիր, ինչ-որ տեղ ուսուցողական ստեղծագործություն է»,- պատմեց նա:

Նյութը՝սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее