▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Մարիա Կարապետյանն ԱԺ ամբիոնից առաջ է մղում թշնամական թեզեր»

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը, արձագանքելով «Քաղաքացիական պայմանագիր» մբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանի ելույթին, ասաց. «Մարիա Կարապետյանը չասաց՝ Հայոց պատմության ո՞ր դասարանի դասագիրքն է, ամենայն հավանականությամբ, նկատի ուներ 2015-ին հրատարակված 11-րդ դասարանի դասագիրքը, որտեղ հայկական հարցը, իրեն բնորոշ ձևով կտրելով տարբեր տեղերից ու առաջ մղելով թշնամական թեզեր, սկսեց էստեղից հայտարարություններ անել՝ կոնտեքստում ունենալով էն հանգամանքը, որ Հայոց ցեղասպանության մեղավորները հայերն են: Ինքը ձևակերպում է՝ թուրքը մնում է թուրք, հայը մնում է հայ, իբր թե էդ կոնցեպտի հեղինակը հայերն են: Ո՛չ, թուրքը մնում է թուրք կոնցեպտի հեղինակը թուրքերն են ու հենց դա է դրված եղել իրենց գործունեության հիմքում, որովհետև, դրանով պայմանավորված, նրանք ցեղասպանեցին հույներին, ասորիներին, քրդերին, եզդիներին, հայերին: Ցեղասպանության կոնցեպտն իրենց էությունն է»,- հայտարարեց Մինասյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее