▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մարիա Զախարովան՝ ադրբեջանական կողմի սադրանքի մասին

Մենք անհանգստացած ենք Լեռնային Ղարաբաղում զինված միջադեպերի և հրադադարի ռեժիմի խախտումների աճով, ամենշաբաթյա ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով Ադրբեջանի գիշերային ագրեսիան, որի հետևանքով արցախցի չորս զինծառայող է զոհվել։ «Մենք կողմերին կոչ ենք անում զսպվածություն դրսևորել և բոլոր վիճելի հարցերը լուծել խաղաղ, քաղաքական և դիվանագիտական ​​ճանապարհով՝ համագործակցելով ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարության հետ։ Եվ մենք կարծում ենք, որ իրավիճակի դեէսկալացիային կնպաստի Լաչինի միջանցքն ամբողջությամբ ապաշրջափակելու և խաղաղ բնակչության բնականոն կյանքի համար պայմաններ ստեղծելու միջոցների շուտափույթ ընդունումը»,- ասել է Զախարովան։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее