vivaronews.am-ը գրում է. Հայտնի ֆուտբոլային գործակալ Մարկո Տրաբուկին «Культ Тура» շոուի ժամանակ, ասել է, թե ում շնորհիվ է Հենրիխ Մխիթարյանը դարձել «թույն» ֆուտբոլիստ:
Մինոյի բախտը բերել է Հենրիխի հարցում: Մխիթարյանի քույրը երկար տարիներ աշխատում է ՈՒԵՖԱ-ում (Ժնև): Նա կարդացել էր ինտերնետում, որ կա մի կենսուրախ իտալացի և հոլանդացի գործակալ Մինո Ռայոլա անունով, և ցանկացել է ծանոթանալ նրա հետ:
Այդ ժամանակ ՈՒԵՖԱ-ում կար մի պաշտոնյա, նրա անունը Միշել Պլատինի էր, և նա խնդրեց վերջինիս ՝ «Տվեք ինձ Ռայոլայի հեռախոսահամարը»: Նա գտավ, ավելի շուտ ոչ թե հեռախոսամարը, այլ նրա էլ-փոստը: Եվ նա սկսեց «գրոհել» Ռայոլային իր նամակներով: «Ես ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանի քույրն եմ, նա խաղում է Դոնեցկի «Շախտյորում», նա շատ լավ ֆուտբոլիստ է, հայ»:
Մինո ինքն է խոստովանում ՝ «Ինձ ընդհանրապես հետաքրքիր չէ Ռուսաստանը, առավել ևս Ուկրաինան»:
Ռայոլան Բրազիլիայի շատ խելացի կին փաստաբան ուներ: Նա նայել էր այդ նամակները և հասկացել է, որ ազգանունը շատ ծանոթ է: Նայել և ասել Մինոյին ՝ «Իմ ընկեր, գուցե, դու պետք է պատասխանես այդ նամակներին, քանի որ նա շատ հետաքրքիր ֆուտբոլիստ է: Եվ միայն դրանից հետո (10-20 նամակ հետո), Մինոն պատասխանել է»: